ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը

Պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
18.10.2016 | 11:34

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել է հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ նախարարը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դրանք կշարունակեն հաջողությամբ զարգանալ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ